2009-ի ապրիլի 8-ին Լոնդոնում՝ վարչապետի նստավայրի առաջ, հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ:
2009-ի ապրիլի 8-ին Լոնդոնում՝ վարչապետի նստավայրի առաջ, հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Սքոթլենդ Յարդի հակաահաբեկչական բաժինը ղեկավարող Լոնդոնի ոստիկանության կոմիսարի օգնական Բոբ Քվիքն եկել էր վարչապետին զեկուցելու իր ղեկավարած ստորաբաժանման իրականացրած աշխատանքի արդյունքը:
Պաշտոնյան մեքենայից դուրս եկավ՝ ձեռքում բռնած ինչ-որ փաստաթղթեր: Շենքի մոտ հավաքված լրագրողները մի քանի լուսանկար արեցին: Երբ խմբագրություններում նայեցին կադրերը, հասկացան, որ դրանցում հնարավոր է ընթերցել սպայի ձեռքում գտնվող փաստաթղթի բովանդակությունը: Պարզվեց՝ դա հույժ գաղտնիք փաստաթուղթ է:
Բարձրացած սկանդալի արդյունքում բարձրաստիճան սպան լքեց զբաղեցրած պաշտոնը:
Մանրամասները՝ տեսանյութում