«Շրջանառության հարկի մասին» օրենքի լրամշակված նախագիծը 92 կողմ, 6 դեմ եւ 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է:
Խորհրդարանը մարտի 4-ին ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: «Շրջանառության հարկի մասին» օրենքի լրամշակված նախագիծը 92 կողմ, 6 դեմ եւ 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է:
Օրենսդիրը նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է պաշտոնաթող նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին օրինագիծը: Նոր կարգով նախատեսվում է պաշտոնաթող նախագահներին ապահովել գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով սահմանված կենսաթոշակով, ցմահ ապահովել կահավորված գրասենյակով եւ փոխադրամիջոցով:
Մանրամասները` տեսանյութում