Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է մի քանի ուղղություններով:
Հայաստանը մասնակցել է Եվրոպայի հեղինակավոր ցուցահանդեսների շարքին դասվող Վրոցլավի զբոսաշրջային ամենամյա միջազգային ցուցահանդեսին:
Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոնի տնօրեն Կարեն Շահումյանի խոսքով՝ Հայաստանը ներկայացված է այն ուղղություններով, որոնք կարող են հետաքրքել եվրոպացի զբոսաշրջիկներին:
Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը Վարշավա-Երեւան ուղիղ չվերթի առկայությունը զբոսաշրջության ոլորտում հայ-լեհական կապերի զարգացման համար լուրջ խթան է համարել:
Մանրամասները` տեսանյութում