Առարկայի փորձնական ներդնումը լայն արձագանք ստացավ աշակերտների, մանկավարժների ու ծնողների շրջանում:
Հայկական ազգային երգուպարը ձևավորվել է դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներից:
Այն արտահայտում ու նկարագրում է հայ մարդու ապրելակերպը, բնավորությունը: Դարերի ընթացքում հայկական ազգային երգուպարը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այսօր այն որպես առարկա ուսուցանվում է Հայաստանի 13 հանրակրթական դպրոցներում: Երեքը մարզերում են, տասը՝ Երեւանում:
Առարկայի փորձնական ներդնումը լայն արձագանք ստացավ աշակերտների, մանկավարժների ու ծնողների շրջանում: Շատերը ցանկանում են հնարավորինս շուտ ազգային երաժշտության ու պարի հետ շփվելու հնարավորություն ստանալ:
Մանրամասները՝ տեսանյութում