«Եվրատեսիլ-2015» միջազգային երգի մրցույթում հայկական GENEALOGY խմբի 5-րդ մասնակիցը ավստրալահայ երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն է:
«Եվրատեսիլ-2015» միջազգային երգի մրցույթում հայկական Genealogy խմբի 5-րդ մասնակիցը ավստրալահայ երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն է:
Իր հզոր ձայնով նա գերել է դասական երաժշտության բազմաթիվ սիրահարների եւ օպերային արվեստի բարձրակարգ մասնագետների սրտերը: Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրների հանրահայտ դահլիճներում, միջազգային կարգի օպերային մրցույթների դափնեկիր է:
Մերի-Ջինը խոստովանում է, որ այս ամենը հայուհի մոր՝ էլիզայի շնորհիվ է: Երգչուհին կրթություն է ստացել Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում, 2005-ին ստացել է հոգեբանության բակալավրի կոչում:
Մանրամասները՝ տեսանյութում