Ռուս իրավապահները շարունակում են օրեր առաջ Մոսկվայում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության քննությունը:
Ռուս իրավապահները շարունակում են օրեր առաջ Մոսկվայում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության քննությունը:
Իշխանությունները այն վերապահել են համակարգի լավագույն քննիչներին եւ պարբերաբար ներկայացնում են նոր ի հայտ եկող հանգամանքները: Պարզաբանումներ է ներկայացրել նաեւ գործով միակ վկան՝ 23-ամյա ուկրաինուհի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան: Կասկածյալներ դեռեւս չկան:
Մարտի մեկին նախատեսված ընդդիմադիրների երթը պետք է գլխավորեր հենց Բորիս Նեմցովը: Նրա սպանությունից հետո, սակայն, ընդդիմությունը հայտարարեց, որ հրաժարվում է հակաճգնաժամային երթի անցկացումից: Ակցիան նվիրվեց քաղաքական գործչի հիշատակին:
Մանրամասները` տեսանյութում