Հիշատակի միջոցառումներ են նախատեսված աշխարհի գրեթե բոլոր հայաշատ անկյուններում:
Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Հիշատակի միջոցառումներ են նախատեսված աշխարհի գրեթե բոլոր հայաշատ անկյուններում: Հայաստանն ու ամբողջ հայությունը լրջորեն նախապատրաստվում է դրանց:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից ուղիղ մեկ ամիս առաջ հանրակրթական բոլոր դպրոցներում նույն օրը եւ նույն ժամին աշակերտները, համաձայն մշակված միջոցառումների ծրագրի, պետք է անմոռուկներ պատրաստեն:
Մեկուկես մլն թղթե ծաղիկները ապրիլի 24-ին կբաժանվեն Ծիծեռնակաբերդ բարձրացող մեր հայրենակիցներին եւ օտարերկրյա հյուրերին:
Մանրամասները` տեսանյութում