Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի շենքը շուրջ 7 տասնամյակ չի վերանորոգվել:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի շենքը շուրջ 7 տասնամյակ չի վերանորոգվել:
Արդեն 5 տարի սեյսմիկ անվտանգության կենտրոնն արգելել է շահագործել այն: Այս ընթացքում, սակայն, ստեղծագործական խումբը կարողացել է 25 նոր ներկայացում բեմադրել ու 250 անգամ հանդես գալ Ջավախքում, Վրաստանի այլ հայաշատ վայրերում, Հայաստանում, Ռուսաստանում ու Ֆրանսիայում:
Ոչ միայն հայկական թատրոնի, այլև Թբիլիսիի մի շարք մշակութային արժեք ներկայացնող շենքերի վերականգնման համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ: Այն ղեկավարում է Վրաստանի մշակույթի նախարարը: Թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները շուտով կմեկնարկեն:
Մանրամասները` տեսանյութում