Վերջին շրջանում քաղաքական գործիչը տեղեկացրել էր իր հասցեին պարբերաբար հնչող սպառնալիքների մասին:
Փետրվարի 27-ի գիշերը Մոսկվայում սպանվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
Անհայտ մեքենայից հանցագործի արձակած 6 գնդակից 6-ը դիպել է Նեմցովին: Քաղաքական գործիչը վերջին շրջանում տեղեկացրել էր իր հասցեին պարբերաբար հնչող սպառնալիքների մասին: Համաշխարհային առաջնորդներն արդեն դատապարտել են Նեմցովի սպանությունը:
Ռուսաստանի առաջին Նախագահ Բորիս Ելցինի օրոք երիտասարդ քաղաքական գործիչը մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրեց, ընդհուպ մինչև փոխվարչապետ: Բիզնեսով զբաղվելու մասին հայտարարելուց հետո էլ շարունակեց քննադատել Վլադիմիր Պուտինին: Վերջին երկու տարում Բորիս Նեմցովը Յարոսլավլի մարզի Դումայի պատգամավոր էր:
Նրա սպանությունը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները: Ռուսաստանի քննչական կոմիտեն առաջ է քաշել սպանության հիմնական վարկածները:
Մանրամասները` տեսանյութում