Նախորդ դարի վերջին Բաքվից ու Սումգայիթից հազարավոր հայեր գաղթեցին աշխարհով մեկ:
Նախորդ դարի վերջին Բաքվից ու Սումգայիթից հազարավոր հայեր գաղթեցին աշխարհով մեկ: Այս օրերին Բաքվի ու Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին իրենց խոնարհումն են բերում հայկական շատ գաղթօջախներում:
ԱՄՆ-ում բնակվող Ռոալդ Ռեշետնիկովը ազգությամբ կես լատիշ է, կես՝ ռուս, կինը՝ հայ: Ծնվել ու մեծացել են Բաքվում:
Ռեշետնիկովը, չկարողանալով զսպել արցունքները, վերհիշում է 27 տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: Բաքվի ողբերգությունը նա ամփոփել է «Կործանում» խորագրով գրքում: Այնտեղ Ռեշետնիկովը մանրամասնորեն ներկայացնում է ջարդերի ողջ ընթացն ու փրկված մարդկանց պատմությունները:
Մանրամասները` տեսանյութում