Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտող կողմերը ձեռնամուխ են եղել մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը:
Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտող կողմերը ձեռնամուխ են եղել մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը: Սահմանազատման գծից հետ է քաշվել ծանր հրետանին:
Առաջինը զրահատեխնիկան հեռացրել են աշխարհազորայինները:
ԵԱՀԿ-ի դիտորդները հաստատել են, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները հետ են քաշել ինքնագնաց հաուբիցներ, զրահամեքենաներ, «Ուրալ» բեռնատարներ եւ այլ ծանր տեխնիկա: Ուկրաինական կողմը եւս զինաթափել է առաջնագիծը՝ թիկունք շարժելով իր զրահատեխնիկան եւ զորքը: Դոնեցկում համեմատաբար հանդարտ է, քաղաքային իշխանությունները վերականգնում են ավերված ենթակառուցվածքները: