Փաստաթուղթը նահանգի տարածքում 2015-ը սահմանում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի տարի:
Ձայների 51 կողմ եւ 17 դեմ հարաբերակցությամբ ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ըստ Հայ Դատի գրասենյակի՝ օրինագիծը նախապես ուներ միայն 28 աջակից, սակայն երբ դրվել է քվեարկության՝ աջակիցների թիվն աճել է:
Փաստաթուղթը նահանգի տարածքում 2015-ը սահմանում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի տարի եւ Նախագահից ու Կոնգրեսից պահանջում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Պահանջում ենք վերահաստատել, որ հայերի, հույների եւ այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրենց պատմական բնօրրանում իրականացվել է ցեղասպանություն»,-նշված է հայտարարության տեքստում:
Հարավային Դակոտան դարձավ ամերիկյան 43-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: