Երիտասարդներն իրենց ստեղծագործություններով պատասխանել են Թալեաթի փաշայի՝ 1915-ին արձակած հրամանին:
Ամփոփվել են «Պատասխան 100 տարի անց. անցյալը` ներկայում» գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի մրցույթի արդյունքները:
Ազգային արխիվից հանվել են Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան 11 նամակներ ու վավերագրեր: Դրանք երիտասարդ ստեղծագործողների համար դաձել են ներշնչանքի աղբյուր՝ կտավի եւ քանդակի տեսքով իրենց հույզերն արտահայտելու համար:
Երիտասարդներն իրենց ստեղծագործություններով պատասխանել են Թալեաթ փաշայի՝ 1915-ին արձակած հրամանին: Այնտեղ նշվում էր՝ անհապաղ վերացնել գրչով, վրձնով կամ խոսքով Հայաստան ստեղծելու գաղափարը առաջ տանող մտավորականներին:
Մանրամասները` տեսանյութում