Սահմանամերձ 32 համայնքի հողի հարկի, գույքահարկի, ոռոգման ջրի ու կոմունալ վարձի գումարների փոխհատուցման նպատակով գործադիրը 928 մլն դրամ է տրամադրել:
Կառավարությունը նիստի ընթացքում ֆինանսական հատկացումներ է կատարել սահմանամերձ բնակավայրերին: Սահմանամերձ 32 համայնքի հողի հարկի, գույքահարկի, ոռոգման ջրի ու կոմունալ վարձի գումարների փոխհատուցման նպատակով գործադիրը 928 մլն դրամ է տրամադրել:
Տավուշի մարզի Բերքաբեր, Կոթի, Պառավաքար, Չինարի, Բաղանիս ու Բարեկամավան համայնքներում հունվարյան գնդակոծություններից տուժած 134 սեփականատեր-քաղաքացիների վնասված տներն ու մեքենաները վերականգնելու համար, ըստ աշխատանքային խմբի ներկայացրած հաշվարկների, մարզպետարանին 6 մլն դրամից ավելի գումար է փոխանցվել:
Մանրամասները՝ տեսանյութում