Նյու Յորքի կենտրոնական այգու ամենահայտնի վայրը Ջոն Լենոնի հիշատակին նվիրված հուշասալն է՝ «Հատապտուղների դաշտը»:
Նյու Յորքի կենտրոնական այգու ամենահայտնի վայրը Ջոն Լենոնի հիշատակին նվիրված հուշասալն է՝ «Հատապտուղների դաշտը»: Այն պատմում է նրա խելագար կյանքի ու մեզ թողած հարյուրավոր երգերի մասին:
Հազարավոր զբոսաշրջիկների նման Նյու Յորք է այցելել եւ սեփական տեսախցիկով հուշարձանը ֆիքսել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը:
Լուսանկարում հանդիպել են Ջոն Լենոնն ու հեղինակի ընկերը՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանը: Հերոսները, իհարկե, բացակայում են: Հանդիպումը, սակայն, լուռ վկա ունի: Սամվել Մկրտչյանի նվիրած գիրքը Գերման Ավագյանը դրեց IMAGINE գրությամբ հուշասալի կողքին ու լուսանկարեց: Հայտնի հայ թարգմանիչն ամբողջ կյանքում երազել էր հանդիպել աշխարհը հեղափոխած երգչին: Գերման Ավագյանը մասամբ իրականացրեց ընկերոջ վաղեմի ցանկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում