1863-ի փետրվարի 7-ին ինժեներ Ալան Քրեյի ստեղծած կրակ մարելու սարքը պաշտոնապես ընդունվեց որպես առաջին կրակմարիչ:
Երբ մարդիկ սովորեցին ինքնուրույն կրակ վառել, այն դարձավ ջերմություն եւ լույս ստանալու, ինչպես նաեւ սնունդ պատրաստելու հիմնական աղբյուրը։
Բազմաթիվ պատահարներն ու դժբախտ դեպքերը մարդկանց սովորեցրեցին ավելի ուշադիր լինել կրակի նկատմամբ: Դարեր շարունակ հրդեհը մարելու գրեթե միակ արդյունավետ միջոցը ջուրն էր:
Հրդեհի դեմ պայքարի ավանդական միջոցներին միայն 18-րդ դարում փոխարինելու եկան սեւ վառոդով ու ջրով լցված փայտե տակառները: Դրանց վրա ամրացված պարանի ծայրը այրում էին եւ գլորում հրդեհի օջախ: Վառոդի պայթյունի հետեւանքով արտամղված ջուրը հանգցնում էր կրակը:
1863-ի փետրվարի 7-ին ինժեներ Ալան Քրեյի ստեղծած կրակ մարելու սարքը պաշտոնապես ընդունվեց որպես առաջին կրակմարիչ:
Մանրամասները՝ տեսանյութում