Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ պատգամավոր Մուշեղ Պետոյանը իր դիմումի համաձայն լքել է ԲՀԿ խմբակցության շարքերը:
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ պատգամավոր Մուշեղ Պետոյանը իր դիմումի համաձայն լքել է ԲՀԿ խմբակցության շարքերը: Խորհրդարանականները շարունակել են շահութահարկի մասին օրենքին վերաբերող նախագծի քննարկումը:
Դրանով նախատեսվում է 50 մլրդ դրամից ավելի արտահանում իրականացնող ընկերությունների շահութահարկը նվազեցնել 10 անգամ՝ 20 տոկոսից դարձնելով 2 տոկոս:
Առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կառավարությունն ընդունել է առաջարկը՝ օրենքը տարածել նաեւ 40 մլրդ դրամ արտահանում իրականացնող ընկերությունների վրա, միայն ոչ թե 2, այլ 5 տոկոս շահութահարկով:
Պատգամավորներն անդրադարձել են նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013-ի գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկմանը: Այն ներկայացրել է ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում