Եզդիները ծաղիկներ են դրել Ակնալիճ համայնքում կառուցված Զորավար Անդրանիկի, եզդի զորապետեր Ջահանգիր աղայի եւ Ուսուբ Բեկի արձանախմբին:
Եզդիները նշել են Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակը: Նրանք ծաղիկներ են դրել Ակնալիճ համայնքում կառուցված Զորավար Անդրանիկի, եզդի զորապետեր Ջահանգիր աղայի եւ Ուսուբ Բեկի արձանախմբին:
Ներկաները խոսել են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, կարեւորել ազգային-ազատագրական մարտերում եզդիների ակտիվ մասնակցության փաստը:
Նրանք ներկայացրել են Անդրանիկ Օզանյանի հայրենանվեր գործունեության ուշագրավ դրվագները, երիտասարդներին փոխանցել զորահրամանատարի պատգամները:
Մանրամասները՝ տեսանյութում