Մեկնարկել է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի «Կյանքի ծաղիկ» բարեգործական ակցիան:
Մեկնարկել է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի «Կյանքի ծաղիկ» բարեգործական ակցիան: Նպատակն է օգնություն ցուցաբերել մայրանալու խնդիր ունեցող կանանց:
«Կյանքի ծաղիկ» ակցիայի հեղինակ-ղեկավար Քրիստինա Հարությունյանի խոսքով՝ ցանկացած անհատ կամ կազմակերպություն հնարավորություն ունի գնել Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը եւ միանալ բարեգործությանը:
Համահայկական նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են այցելել ակցիայի պաշտոնական կայքը (flowersoflife.am) եւ գնել 500 դրամ արժողությամբ անմոռուկը՝ այդ կերպ աջակցելով ընտանիքներին:
Մանրամասները` տեսանյութում