Ազգային ժողովի քառօրյայի երրորդ օրվա նիստի օրակարգում տեղ են գտել ներքաղաքական հարցեր, ծավալվել է բանավեճ տնտեսական որոշ օրինագծերի շուրջ:
Ազգային ժողովի քառօրյայի երրորդ օրվա նիստի օրակարգում տեղ են գտել ներքաղաքական հարցեր, ծավալվել է բանավեճ տնտեսական որոշ օրինագծերի շուրջ: Քննարկվել են մասնավորապես շահութահարկի մասին օրենքում սպասվող փոփոխությունները:
Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ չկա: Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Լեւոն Զուրաբյանի հեղինակած կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարության նախագիծը 16 կողմ, 67 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվեց:
Ազգային ժողովը քննարկել է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր հետագա փոփոխությունների հարցը:
Մանրամասները` տեսանյութում