Մի քանի հարյուր անգամ փոքրացնելով ու նույնիսկ դրանց ներքին կառուցվածքի ճշգրտությունը պահպանելով` Մհերը 350-ից ավելի նավ է տեղավորել շշերում:
1978-ին 27-ամյա Մհերը կանգնեց վինդսերֆինգի տախտակի վրա, սլացավ ջրի վրայով ու մնաց այնտեղ՝ ձողափայտից բռնված ու ջրի վրա ամուր կանգնած: Ջուրը, օդն ու բնության մի մասնիկը լինելու ազաատությունը դարձավ Մհերի տարերքը, իսկ նա էլ դարձավ խորհրդային միության վինդսերֆինգի առաջին չեմպիոնն ու սպորտի վարպետ: Հայաստանում սկսվեց վինդսերֆինգի պատմությունը, իսկ Մհերի կյանքում նոր էջ, որ դարձավ պատմություն:
Երբ ավարտվում է ամառն ու վինդսերֆինգի փայտերը հայտնվում են պահեստներում, Մհերը դարակներից հանում է գործիքներն ու, մասնագիտական լեզվով ասած, շշում առագաստանավերը: Սա կարոտի զբաղմունք է, որը ստիպում է վերհիշել ամառային անհոգությունն ու ազատության հաճույքը:
Մի քանի հարյուր անգամ փոքրացնելով ու նույնիսկ դրանց ներքին կառուցվածքի ճշգրտությունը պահպանելով` Մհերը 350-ից ավելի նավ է տեղավորել շշերում:
Մանրամասները՝ տեսանյութում