Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Աշխատանքային այցով 3-րդ բանակային զորամիավորման մի շարք զորամասեր է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա եղել է տեխնիկական եւ թիկունքային ապահովման ստորաբաժանումներում, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման բազաներում, հետեւել ընթացիկ աշխատանքներին:
Շրջայցի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Գուգարաց թեմի առաջնորդարանում Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Բանակ-հասարակություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար նախարար Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ հանձնեց ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին:
Մանրամասները՝ տեսանյութում