Նախարարը վստահեցրել, որ պետությունը գյուղացու կողքին է լինելու:
Գյուղատնտեսության զարգացումը կառավարության առաջնահերթություններից է: Այս ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ եւ ակտիվ աշխատել:
Կառավարության որդեգրած այս մոտեցմամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մարզային այցով եղել է Գյումրիում:
Շիրակում խնդիրները քիչ չեն, բայց կան նաեւ դրանց լուծման ուղիները: Սերգո Կարապետյանը լսել է գյուղատնտեսների մտահոգությունները: Նախարարը վստահեցրել, որ պետությունը գյուղացու կողքին է լինելու, օգնելու է պարարտանյութ ու դիզվառելիքի ձեռք բերելու, ինչպես նաեւ բերքի իրացման հարցերում:
Մանրամասները՝ տեսանյութում