Սոմալեցի փախստականները փորձում էին որսալ Սոմալիիցեկող բջջային օպերատորի թույլ ազդանշանը, որպեսզի խոսեն հայրենիքում մնացած հարազատների հետ:
2013-ին ամերիկացի ֆոտոլրագրող Ջոն Ստենմեյերը ճանապարհորդում էր Աֆրիկայի հյուսիսում՝ կատարելով National Geographic-ի հանձնարարությունը: Նա նյութեր էր հավաքում այդ տարածաշրջանում սկսված միգրացիայի մասին:
Մի գիշեր լուսանկարիչը զբոսնում էր լողափում՝ փորձելով ֆոտոռեպորտաժի համար հետաքրքիր կադր գտնել: Հանկարծ նա տեսավ մի խումբ մարդկանց, ովքեր վերեւ էին բարձրացրել բջջային հեռախոսները: Լուսանկարիչը հարցրեց թարգմանչին, թե ինչ են անում այդ մարդիկ:
Վերջինս պատասխանեց, որ սոմալեցի փախստականները փորձում են որսալ Սոմալիից այդտեղ հասնող բջջային օպերատորի թույլ ազդանշանը, որպեսզի խոսեն հայրենիքում մնացած հարազատների հետ: Ստենմեյերը անմիջապես հանեց խցիկը և ֆիքսեց այդ հուզիչ տեսարանը:
Մանրամասները՝ տեսանյութում