Ամերիկյան կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ակադեմիան ամփոփել է 2014-ը:
Ամերիկյան կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ակադեմիան ամփոփել է 2014-ը: Մրցանակաբաշխությանն ամենից հաճախ հնչել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի անունը: Լավագույն ռեժիսոր ճանաչված Ինյարիտուի «Բըրդմեն» ֆիլմն Օսկարի է արժանացել նաեւ որպես լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, լավագույն օպերատորական աշխատանք:
Բրիտանացի Էդի Ռեդմեյը «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում խաղացած դերի համար ճանաչվել է տարվա լավագույն դերասան: Լավագույն դերասանուհի է ճանաչվել անվանակարգի հիմնական թեկնածու Ջուլիանա Մուրը՝ «Դեռեւս Էլիս» ֆիլմում կերտած կերպարի համար:
Մանրամասները` տեսանյութում