Նորագույն տեխնոլոգիաների մուտքը դպրոց շատ արագ արդյունք տվեց:
Հայաստանը որդեգրել է զարգացման ինտելեկտուալ ճանապարհը: Չունենալով ծով ու բնական ահռելի պաշարներ՝ փոխարենը կարող ենք հպարտանալ երիտասարդ փայլուն ուղեղներով:
21-րդ դարի ճեպընթացից չուշանալու համար արդեն մի քանի տարի է՝ հայաստանյան դպրոցները զինվում են համակարգիչներով, ուսուցիչները լուրջ վերապատրաստումներ են անցնում: Նորագույն տեխնոլոգիաների մուտքը դպրոց շատ արագ արդյունք ունեցավ:
Ռոբոտաշինության եւ դիջիթեք համաշխարհային ցուցահանդեսներում հայաստանյան մասնակիցներն արդեն լուրջ մրցակից են այս ոլորտներում իրենց հաստատուն դիրքերը գրաված Չինաստանին, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին:
Մանրամասները՝ տեսանյութում