Կրկին էկրաններ են վերադառնում մարդկային բարդ հարաբերություններն ու խճճված պատմությունները:
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերային ամբողջ աշխարհը սպասում էր շունչը պահած։ Համանուն գիրքը կարճ ժամանակահատվածում բեսթսելլեր էր դարձել:
Մետրոյում, ինքնաթիռում ու նույնիսկ դասի ժամանակ բոլորը միլիարդատեր սադիստի եւ հասարակ ուսանողուհու սիրո պատմությունն էին կարդում: Նույնը էկրանին, ավելի իրական եւ պատկերավոր տեսնելու ցանկությունը գայթակղեց ավելի մեծ թվով մարդկանց:
Ֆիլմի պրոդյուսերները սկզբում համապատասխան դերակատարների չէին կարողանում գտնել:
Հետո գլխավոր հերոսուհուն մարմնավորած Դակոտա Ջոնսոնը հայտարարեց, որ երբեք չի ցանկանա, որ իր հայրը դիտի այս ֆիլմը: Ինտրիգն աճում էր, ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը՝ նույնպես:
Մանրամասները՝ տեսանյութում