2015-ի ուսումնական տարին հայաստանյան գիտակրթական համակարգը կդիմավորի նոր բուհով:
2015-ի ուսումնական տարին հայաստանյան գիտակրթական համակարգը կդիմավորի նոր բուհով: Ստորագրվել է Մոսկվայի պետհամալսարանի երեւանյան մասնաճյուղի ստեղծման մասին պայմանագիրը: Բուհ ընդունելության ընթացակարգը, չափանիշերն ու մասնագիտություններն արդեն պարզ են:
Հեղինակավոր բուհի մասնաճյուղի բացման մասին պայմանագիրը Ռուսաստանի մայրաքաղաքում ստորագրել են Հայաստանի կրթության եւ գիտության նախարարն ու Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորը:
Որպես կողմ հանդես է եկել նաեւ Ռոբերտ Տոնեյանը՝ Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնադիրը: Ինչպես նշում է ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին՝ նոր բացվող մասնաճյուղում դասավանդելու են Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի փորձառու ներկայացուցիչներ:
Մանրամասները` տեսանյութում