Պայթյունը եւ դրան հաջորդած հրդեհն ամբողջապես ոչնչացրել են երկրում հնագույններից մեկը համարվող գրադարանի եռահարկ շենքը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են Իրաքի երկրորդ քաղաքի՝ Մոսուլի կենտրոնական գրադարանը: Պայթյունը եւ դրան հաջորդած հրդեհն ամբողջապես ոչնչացրել են երկրում հնագույններից մեկը համարվող գրադարանի եռահարկ շենքը:
Ահաբեկիչներն այրել են ավելի քան 10 000 գիրք, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող արաբական ձեռագիր մատյաններ, հնագույն փիլիսոփայական եւ պատմական աշխատություններ: