Փետրվարի 21-ին Ֆրանսիայի ազգային հերոս, հայ բանաստեղծ Միսաք Մանուշյանի գնդակահարության տարելիցն էր:
Փետրվարի 21-ին Ֆրանսիայի ազգային հերոս, հայ բանաստեղծ Միսաք Մանուշյանի գնդակահարության տարելիցն էր:
Ցեղասպանությունից մի կերպ փրկված, որբացած հայ պոետը դարձավ Ֆրանսիայի դիմադրության ճակատի հրամանատար ու զոհեց իր կյանքը Եվրոպան ֆաշիզմից ազատագրելու համար: Մանուշյանի համար այս սխրանքը մեծ գաղափարախոսություն էր, որն էլ իմաստավորեց նրա կյանքն ու մահը:
Մանուշյանի ու նրա զինակիցների մասին պատմող «Ոճրագործների բանակը» ֆիլմի հեղինակ, ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը «գերբնական հրաշք» է բնորոշել հայերի պայքարը: