Մշակույթի նախարարությունում ստեղծվել է հանձնախումբ, որը պետք է քննարկի Հայաստանի զինանշանի նախագիծը
Մշակույթի նախարարությունում ստեղծվել է հանձնախումբ, որը պետք է քննարկի Հայաստանի զինանշանի նախագիծը:
«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի խոսքով՝նախագիծը պետք է պատրաստ լինի մեկ ամսում. Հանրապետության Նախագահի հանձնարարականն է:
Հիմնադրամը Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողի անդամների հետ զինանշանի հարցը բազմիցս է քննարկել: Ինչ վերաբերում է Հայաստանի օրհներգին, այն ժամանակին ընդունվել է որպես անցումային:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կարծում է, որ օրհներգը վաղուց էր պետք փոխել:
Մանրամասները` տեսանյութում