Նախագահը շրջել է նորագույն եվրոպական սարքավորումներով հագեցած ջերմոցներում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում ծանոթացել է ջերմատնային տնտեսությամբ զբաղվող «Մավաս գրուպ» ընկերության կատարած ներդրումներին ու աշխատանքների ընթացքին:
Նախագահը շրջել է նորագույն եվրոպական սարքավորումներով հագեցած ջերմոցներում: 11 հա մակերեսով տարածքի վրա կառուցված հինգ ջերմատներում վարունգ եւ լոլիկ է աճեցվում:
Ընկերության հիմնադիր Արմենակ Մկրտչյանն ասել է, որ նախատեսում են ստացված բանջարեղենի ծավալներն իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլեւ ԵՏՄ տնտեսական գոտում:
Մանրամասները` տեսանյութում