Տարիներ շարունակ հանդիսատեսի սիրտն ու հոգին գերած արտիստն իրեն նվիված երեկոյի նախօրեին հուզված է:
Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն անհամբերությամբ ու մեծ ոգևորությամբ պատրաստվում է 70-ամյակին նվիրված երեկոյին: Օր չի մնացել, վաղը՝ փետրվարի 21-ին, ժամը 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում դերասանը բեմից կշփվի իր հանդիսատեսի հետ: Քոթանջյանն ընդգծում է՝ հանդիսատեսը նրա համար առաջ մղող ուժ է եղել:
Փետրվարի 21-ի երեկոյին նա կվերամարմնավորի տարբեր տարիներին խաղացած կերպարները, կներկայացնի հումորային մանրապատումները: Ներկաները մտովի կտեղափոխվեն ոչ վաղ անցյալ, կվերհիշեն ժողովրդական արտիստի՝ իրենց համար ընտրված թատերական կյանքի դրվագները: Հանդիսատեսը կտեսնի տարբեր «Ռաֆայել Քոթանջյանների» երկխոսությունը, որոնք կընդգծեն արտիստի էությունը:
Տարիներ շարունակ հանդիսատեսի սիրտն ու հոգին գերած արտիստն իրեն նվիված երեկոյի նախօրեին հուզված է, և ինչպես ինքը նշեց անհամբեր սպասում է իր հանդիսատեսի հետ հանդիպմանը: Բեմում միայնակ չի լինի, երաժշտական մասի պատասխանատուն որդին է՝ Մայքլը:
Մանրամասները՝ տեսանյութում