113 ուղեւորներից միայն մեկի սիրո պատմությամբ ֆիլմը հանդիսատեսին է ներկայացնում անավարտ թռիչքի պատմությունը:
Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ժապավենը նվիրված է 2006-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղեւորների հիշատակին:
Այն անդրադառնում է ինքնաթիռի անձնակազմի եւ 113 ուղեւորների վախճանին: Ֆիլմը նկարահանվել է «Շարմ» հոլդինգի եւ Հանրային հեռուստատեսության համատեղ ջանքերով: Ֆիլմի պրոդյուսերն է Արմեն Գրիգորյանը, գլխավոր ռեժիորը՝ Ելենա Արշակյանը: 113 ուղեւորներից միայն մեկի սիրո պատմությամբ ֆիլմը հանդիսատեսին է ներկայացնում անավարտ թռիչքի պատմությունը:
Նախապատրաստական աշխատանքերը տեւել են մոտ 2 տարի: Սցենարը գրվել է բավական երկար, քանի որ նախաձեռնող խումբը մանրամասն ուսումնասիրել է դժբախտ պատահարի բոլոր զոհվածների ճակատագրերը, որից հետո միայն ընտրել գլխավոր կերպարը: Ինչպես նշել է ռեժիսոր Ելենա Արշակյանը՝ գլխավոր հերոսուհու ընտրությունը եղել է ամենաբարդը. դերասանուհին պետք է նման լիներ իրական հերոսուհուն:
Մանրամասները` տեսանյութում