Հայերենը հարուստ, շատ հարուստ լեզու է. բարբառները պաշտոնապես 44-ն են։
Մայրաքաղաքում կրթություն ստանալու ցանկությունը շատերին Երեւան բերեց։ Քանի դեռ ոմանք փորձում են ամեն գնով ձերբազատվել բարբառից, մասնագետները պնդում են՝ որքան բարբառ ունես, այնքան հարուստ է լեզուդ: Հայերենը հարուստ, շատ հարուստ լեզու է. բարբառները պաշտոնապես 44-ն են։
Բարբառները լեզվին համ ու հոտ են հաղորդում: Առանց բարբառների լեզու գոյություն չունի, պետք է միայն հաղորդակցական կապն այնքան ամուր պահել, որպեսզի տարիներ անց հայրենակիցները չկորցնեն միմյանց հետ շփման եզրերը: Հայերենում խոսքի հնչյուններից կարելի է հեշտությամբ գուշակել, թե երկրի ու նույնիսկ աշխարհի, որ ծայրից է զրուցակիցդ:
Մանրամասները՝ տեսանյութում