Մեծամորցիները նախարարին ներկայացրեցին հիմնանորոգվող պոլիկլինիկան, որտեղ տեղակայվելու է նաև տուբերկուլյոզային բաժանմունքը:
Առողջապահության նախարարի մարզային այցերի հերթական հանգրվանը Արմավիրն էր: Նպատակը բուժհաստատությունների նյութատեխնիկական բազայի հագեցվածությունն ու հատկապես հակահամաճարակային վիճակին ծանոթանալն էր: Տեղեկանալով, որ Մեծամորի բժշկական կենտրոնը վարակի հսկողության պատասխանատու չունի, նախարար Մուրադյանը հանձնարարեց շուտափույթ ապահովել բժիշկ-համաճարակաբանով: Մեծամորցիները նախարարին ներկայացրեցին հիմնանորոգվող պոլիկլինիկան, որտեղ տեղակայվելու է նաև տուբերկուլյոզային բաժանմունքը:
Եթե Մեծամորի պոլիկլինիկան վերակառուցման ու վերազինման փուլում է, ապա Էջմիածնում այն վաղուց որակյալ սպասարկում է իրականացնում շնորհիվ բարձրակարգ մասնագետների ու տեխնիկական հագեցվածության: Էջմիածնի պոլիկլինիկական ծառայությունից օգտվում են ոչ միայն քաղաքի, այլև տարածաշրջանի ավելի քան 40 գյուղերի բնակիչները:
Այլ պատկեր է Էջմիածնի հիվանդանոցում ու ծննդատանը: Այստեղ հին ու մաշված են ոչ միայն շենքերը, այլև բուժսարքավորումներն են դարն ապրած: Վիրահատական սարքավորումներից սկսած մինչև շարժական գույք՝ վաղուց կորցրել են պիտանելության ժամկետը: Շնորհիվ միայն բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի այս պայմաններում մահացության դեպքեր չեն արձանագրվում:
Մանրամասները` տեսանյութում