80 րոպե շարունակ նոր ու ժամանակակից ընկալումներին համահունչ ներկայացված մուլտֆիլմը մեծ խանդավառություն էր առաջացրել արցախցի փոքրիկների մոտ:
Ստեփանակերտի գլխավոր դահլիճն այսքան մարդաշատ, ավելի շուտ՝ երեխայաշատ, վաղուց չէր եղել: Լավ գովազդված ու մեծ հետաքրքրություն հարուցած «Անահիտ» անիմացիոն երաժշտական լիամետրաժ ֆիլմի արցախյան պրեմիերան է բոլորին բերել դահլիճ: Ֆիլմը սկսելուց կես ժամ առաջ դահլիճում այլևս նստելու տեղ չկար: Մշակույթի 2 նախարարները, հայաստանյան պատգամավորների պատվիրակությունն ու մուլտֆիլմի ստեղծագործական անձնակազմը ստիպված իրենց տեղերն էլ զիջեցին արցախցի փոքրիկներին:
Հեքիաթը էկրանավորողներն առավել քան ուրախ էին տեսնել, թե ինչ քննություն է բռնում ֆիլմի արցախյան պրեմիերան: Ստեղծագործական խումբը վայելեց այն ջերմությունը, որը կար Արցախում: 80 րոպե շարունակ նոր ու ժամանակակից ընկալումներին համահունչ ներկայացված մուլտֆիլմը մեծ խանդավառություն էր առաջացրել արցախցի փոքրիկների մոտ:
Ստեղծագործական խմբի հաջորդ մտահղացումը Վարազդատ թագավորի օլիմպիական հաղթանակի մասին պատմող ֆիլմն է լինելու: Արցախում մեծ հետաքրքրությամբ սպասելու են նաև այդ պատմությանը:
Մանրամասները` տեսանյութում