Կալիֆոնիայի համալսարանի «Համեր» թանգարանը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ամերիկյան լսարանին ներկայացնել Հայաստանը, հայերին և հայկական խնդիրները:
Կալիֆոնիայի համալսարանի «Համեր» թանգարանը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ամերիկյան լսարանին ներկայացնել Հայաստանը, հայերին և հայկական խնդիրները: Այս անգամ կազմակերպել էին քննարկում` «Հայոց ցեղասպանությունը. ժխտումի մեկ դար» խորագրով:
Գլխավոր բանախոսներից մեկը UCLA-ի՝ Մերձավոր արևելքի և հայոց պատմության պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, լսարանին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմական մանրամասները՝ ինչպե՞ս, ինչո՞ւ և ո՞ւմ կողմից է ծրագրվել, իրագործվել և մինչև այսօր ժխտվում մեծագույն հանցագործությունը:
Միջոցառման բանախոսների կարծիքով` թեև Թուրքիայում քաղաքացիական հասարակությունն այսօր սկսել է կոտրել տաբուները, բայց այդ երկիրն ամենևին պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ԱՄՆ-ը պետք է ճնշում բանեցնի Թուրքիայի վրա:
Մանրամասները` տեսանյութում