10 ավտոբուսները կսպասարկեն 5 երթուղիներում:
«Անմատչելի Երևան». այս արտահայտությունը հաճախ կարող ենք լսել հաշմանդամություն ունեցող մարդկանց շուրթերից: Չկան բոլոր այն պայմանները, որոնք հարկավոր են նրանց ազատ տեղաշարժման համար: Անմատչելի է հատկապես հասարակական տրանսպորտը, որի ուղղությամբ, սակայն, Երևանի քաղաքապետարանը որոշակի քայլեր արդեն ձեռնարկել է:
Դեռևս 2014-ին Երևան ներկրված վերելակների՝ ավտոբուսների վրա տեղադրման աշխատանքները սկսվել են այս տարեսկզբին, և այժմ 10 ավտոբուս արդեն պատրաստ է սպասարկել հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ ապահովելով նրանց ազատ տեղաշարժը քաղաքի տարածքում: 10 ավտոբուսները կսպասարկեն 5 երթուղիներում, որոնք Երևանի տարբեր վարչական շրջանները կկապեն քաղաքի կենտրոնի հետ՝ այդպիսով ապահովելով հաշմանդամություն ունեցող մարդկանց ինչպես հարմարավետ, այնպես էլ մատչելի տեղաշարժը քաղաքի տարբեր հատվածներում:
Ինչպես կազմակերպիչներն են վստահեցնում, քաղաքապետարանի կողմից իրականացվող այս ծրագիրը կշարունակվի, համայնքային բյուջեից դարձյալ գումարներ կհատկացվեն երթուղիների քանակն ավելացնելու, հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը քաղաքում ապահովելու և առավել հարմարավետ դարձնելու համար:
Մանրամասները` տեսանյութում