Լոռու մարզպետի հաշվետվությունից հետո Նախարար Արմեն Երիցյանը եղավ Վանաձորի նոր կառուցվող հիվանդանոցային համալիրի շինարարական հրապարակում:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի դահլիճում Լոռու մարզպետը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ հանդիպում էր: Դահլիճում հավաքված լոռեցիներին համառոտ ներկայացվեց 2014-ին մարզի առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների հիմնական ուրվագծերը: Հիմնականում արդյունաբերական համարվող մարզում անցնող տարին հատկապես արդյունավետ էր գյուղատնտեսության ոլորտի համար:
Արտադրված հացահատիկի, կարտոֆիլի, պտղի և բանջարեղենի ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները: Տպավորիչ են մշակվող վարելահողերի քանակի աճի տեմպերը` շուրջ 2000 հեկտար: Ընդհանուր առմամբ մշակվում է մարզի վարելահողերի շուրջ 70 տոկոսը:
Լոռու մարզպետի հաշվետվությունից հետո Նախարար Արմեն Երիցյանը եղավ Վանաձորի նոր կառուցվող հիվանդանոցային համալիրի շինարարական հրապարակում: Այստեղ արդեն ավարտին է մոտենում Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծննդատան շինարարարությունը:
Մանրամասները` տեսանյութում