Սրտի 1 ստենդավորումն արժե մոտ 2 մլն դրամ, ինչը շքեղություն է միջին վիճակագրական քաղաքացու գրպանի համար:
ՀՀ 2015-ի պետբյուջեով 500 մլն դրամ արժեքով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը նախատեսված է իրականացնել Հանրապետության ինվազիվ սրտաբանական ծառայություն իրականացող 6 հիվանդանոցներում, որոնցից 1-ը Գյումրիի բժշկական կենտրոնն է:
Սրտի 1 ստենդավորումն արժե մոտ 2 մլն դրամ, ինչը շքեղություն է միջին վիճակագրական քաղաքացու գրպանի համար: Միայն հունվարին հանրապետությունում ծրագրի շրջանակում անվճար կատարվել է 109 ստենդավորում, 104-ը՝ բարեհաջող ելքով:
Ծրագիրը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր ներառված չեն սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Գյումրիի բժշկական կենտրոնում ծրագրի շրջանակում մինչ օրս հաջողվել է առողջություն շնորհել 7 հիվանդի:
Մանրամասները` տեսանյութում