Վաշինգտոնը նախատեսել է 1 200 սիրիացու մարզել Իսլամական պետության դեմ պայքարի համար։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր երկիրը պատերազմ է հայտարարել ոչ թե իսլամին, այլ ծայրահեղական ուժերին, որոնք աղավաղում են այդ կրոնը:
Վաշինգտոնը նախատեսել է 1 200 սիրիացու մարզել Իսլամական պետության դեմ պայքարի համար։ Նրանց ընտրությունը կկատարվի ԱՄՆ-ի և տարածաշրջանային գործընկերների հետախուզական տվյալների հիման վրա: Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Քաթարն ու Հորդանանն առաջարկել են իրենց տարածքում տեղակայել ուսումնամարզական ճամբարները։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը չի բացառել, որ Ռուսաստանը կմիանա Լիբիայում ահաբեկիչների դեմ պայքարի միջազգային կոալիցիային: