Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը ԵԱՀԿ ՄԽ միջնորդների խնդրանքով անդրադարձել է ղարաբաղադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը ԵԱՀԿ ՄԽ միջնորդների խնդրանքով անդրադարձել է ղարաբաղադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:
Համանախագահներն իրենց հերթին Մովսես Հակոբյանին են ներկայացրել տարածաշրջանային հերթական այցի արդյունքները և քննարկել հակամարտության կարգավորման հեռանկարները: Այսօր հակառակորդը մարտավարության նոր ձև է ընտրել, ասենք, եթե 2014-ի ընթացքում դիվերսիոն ներթափանցման 19 դեպք է արձանագրվել, ապա 2015-ին 2 ամսվա կտրվածքով արդեն 24 դեպք է եղել: Բացի այդ, մարտական հերթապահությունն էլ այսօր առաջնագծում ավելի շատ մոտ է մարտական գործողությունների:
Արցախի պաշտպանության բանակը նույնպես փոխել է իր մարտավարությունը եւ այլեւս պատասխան գործողություններ չի իրականացնում, այլ կանխարգելում է հակառակորդի բոլոր տեսակի մտադրությունները:
Մանրամասները` տեսանյութում