Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նյուլանդին:
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նյուլանդին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄՆ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման գործում: Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ ԱՄՆ-ի կառավարությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
Վիկտորյա Նյուլանդը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է քննարկելու Հայաստանին ԱՄՆ հետագա աջակցության հնարավորությունները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալը հանդիպել է նաեւ լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին:
Մանրամասները` տեսանյութում