ԱՄՆ-ում առատ ձյան տեղումները լուրջ խնդիրներ են առաջացրել երկրի մի քանի նահանգներում:
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումները լուրջ խնդիրներ են առաջացրել երկրի մի քանի նահանգներում: Հյուսիսային Կարոլինա ու Թենեսի նահանգներում չեղյալ է հայտարարվել մոտ 2 600 չվերթ:
Արկանզասում դպրոցականներին ու պետծառայողներին թույլ են տվել մնալ տներում: Փակ են Վաշինգտոնի բոլոր կառավարական հաստատությունները: Դաշնային հաստատությունների տասնյակ հազարավոր աշխատակիցներին մեկօրյա արձակուրդ են տրամադրել։