Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:
«Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք:
Միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը, եւ բաց թողնվեց հնարավորությունը»,- ասված է հանրապետության Նախագահի նամակում: