Տոնական հանդիսությամբ «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանում նշվել է կրթօջախի կազմավորման 20-րդ տարեդարձը:
Տոնական հանդիսությամբ «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանում նշվել է կրթօջախի կազմավորման 20-րդ տարեդարձը: Վարժարանի ուսուցչական եւ կուրսանտական կազմերին շնորհավորելու համար կրթօջախ է այցելել ՀՀ պաշտպանության նախարարը:
Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանն այսօր իր ուրույն դերակատարությունն ունի երկրի անվտանգության ապահովման խնդիրներում:
Միջոցառմանը կոչումներ, պարգեւներ եւ նվերներ են շնորհվել սպայական կազմին, վարժարանն էլ իր կուրսանտների ստեղծած անօդաչու սարքն է նվիրել բանակին:
Մանրամասները՝ տեսանյութում