Ունենալով հայկական ծագում և արմատներ՝ Եսային ապրել և իր երաժշտական առաջին քայլերն է կատարել Ֆրանսիայում: Նրա տատիկն ու պապիկը փախուստի են դիմել Խարբերդից Հայոց ցեղասպանության ժամանակ: Հինգ տարեկանում նրա պապը՝ Նշանը, փախել է Դեր-Զորի անապատից, երբ իր աչքի առաջ սպանել են իր մորն ու քույրերին: Նրան գտել են արաբ վերաբնակները անապատում և որոշել են խնամել: 18 տարեկանում նա պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին և տեղափոխվել Ֆրանսիա: Եսային մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո, նրա պապն անգամ գիրք է հրատարակել, որպեսզի երբեք չմոռանա իր և 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը: Գիրքը կոչվում է «Անապատի երեխան» (the Child of the Desert): Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է խոսելու և երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին:
12 տարեկանում Եսային գրել է իր առաջին երգը, իսկ 19-ում պայմանագիր ստորագրել Sony France-ի հետ որպես “Ideal-3” քաղաքային փոփ խմբի հիմնական կատարող: Խումբը, ընդգրկվելով “Pardonne-moi”-ի լավագույն տասնյակում, հնչում էր ֆրանսիական բոլոր խոշոր ռադիոալիքներով: Երբ Եսային արդեն 21 տարեկան էր, լքեց խումբն ու պայմանագիր ստորագրեց Mercury Universal-ի հետ: Որպես մենակատար սկսեց առաջարկներ և հրավերներ ստանալ հեռուստատեսային հաղորդումներից: Եսային սկսեց համագործակցել Jenifer-ի հետ և գրեց երգեր նրա ձայներիզի համար, որոնք արժանացան Diamond Plaque մրցանակին:
Հայտնվելով երաժշտական “Romeo and Juliet” կատակերգության մեջ՝ Եսային գերեց բազմաթիվ հանդիսատեսների սրտերը Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում: Շոուի ձայներիզը վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով: Եսային համագործակցել է Միշել Լեգրանի հետ: Նրանք համատեղ 25 երգ են թողարկել “Les Demoiselles de Rochefort”-ի համար, հաջողությամբ Փարիզում ներկայացել Palais des Congres-ին:
Այնուհետև նա գրել է “Saimer est interdit”-ը Warner Music France- ի հայտնի “Le Roi Soleil” կատակերգության համար: Այդ ձայներիզը երկու անգամ Platinum է դարձել՝ վաճառելով ավելի քան 3 մլն տոմս իր գործունեության 3 տարիների ընթացքում: Եսային համագործակցում է նաև Kerry Gordy Records (KGR) –ի հետ և իրենց առաջին սինգլ “Family”-ն դարձել է հիթ:
Ֆրանսահայ երգին շատ են մտահոգում իր պապի պատմությունները։ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, նա ստեղծել է “Je n'oublie pas / Chem Morana” երգը:
2015-ին Եսային կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Վիեննայում նա ելույթ կունենա հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Եսային ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Ներկայացվելիք երգի վերնագիրն է ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»): Genealogy խմբի երկրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին:
Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:
Հետեւեք ‘’Genealogy’’ խմբի մասին նորություններին
ֆեյսբուքում,
թվիթերում և
ինստագրամում։