2015-ի փետրվարի սկզբին ամփոփվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի սահմանած հատուկ կրթաթոշակի մրցույթի արդյունքները:
2015-ի փետրվարի սկզբին ամփոփվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի սահմանած հատուկ կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Մրցանակակիր 3 ուսանողի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցվել է:
Նրանց խոսքով՝ ուսման վարձի փոխհատուցումը թեթեւացրել է ընտանիքների բեռը, իսկ իրենք նոր եռանդով են սովորում:
Հայրապետական կրթաթոշակին է արժանացել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանը եւ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանը:
Մանրամասները՝ տեսանյութում