Եվս 2 տարի եւ Աբովյան պուրակում կստեղծվի Հրանտ Մաթեւոսյան գիտաթանգարանային կենտրոնը:
Փետրվարի 12-ին լրացավ Հրանտ Մաթեւոսյանի 80-ամյակը: Նա իր ստեղծագործություններում գրել է հիմնականում պարզ երեւույթների ու հասարակ մարդկանց, գյուղի, գյուղացիների կյանքի, մարդկային հոգու եւ ծանր աշխատանքի մասին: Նրա վիպակների հիման վրա նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արեւ», «Տերը» կինոնկարները, բեմադրվել բազմաթիվ ներկայացումներ:
Եվս 2 տարի եւ Աբովյան պուրակում կստեղծվի «Հրանտ Մաթեւոսյան» գիտաթանգարանային կենտրոնը: Այս հզոր ծրագրի մեկնարկով արձակագրի հոբելյանական միջոցառումները չեն սահմանափակվի: Այս տարի լույս կտեսնեն նաեւ նրա անտիպ գործերը եւ մի բացառիկ պատկերագիրք, սկիզբ կդրվի գիտական ուսումնասիրությունների:
Մանրամասները` տեսանյութում